Գիտնականները կարողացել են գաղտնազերծել հնագույն սարկոֆագի վրայի գրությունը, որը հայտնաբերվել է Վերին Եգիպտոսում։ Պարզվել է, որ դա «Երկու ուղիների գրքի» ամենահին կրկնօրինակն է։ Այս մասին հաղորդում է The Journal of Egyptian Archaeology-ն։
Տվյալ գործը հանդերձյալ աշխարհի քարտեզն է և հանգուցյալների ճամփորդության մանրամասն նկարագիրը։
Գիրքը, որում հանգուցյալի հոգու ճամփորդությունը ցուցադրող պատկերներ են, ստեղծվել է հանդերձյալ աշխարհում հոգու կեցությունը դյուրացնելու համար։