Արգենտինայի Սան Խուանի նահանգում հայտնաբերվել են նախապատմական կենդանիների ավելի քան 230 միլիոն տարեկան քարացած մնացորդներ, որոնք աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

 

Նահանգի Բնական գիտությունների ինստիտուտի հետազոտող Կարինա Կոլոմբին լրագրողներին հայտարարել Է. «Հինգ սանտիմետրից պակաս չափով ավելի քան հարյուր փոքր կենդանիներ. սա ցնցող գտածո Է: Որոշների մոտ պահպանվել են ծնոտներն ու ատամները»:

 

Մնացուկները հայտնաբերվել են Սան Խուան քաղաքից 150 կիլոմետր արեւելք ընկած Մարայեսի շրջանում: Այս հայտնագործությունն ըստ կարեւորության մասնագետները համեմատում են Իսչիգուալաստո ազգային պարկի հետ, որը նաեւ անվանում են Լուսնի հովիտ, որտեղ ավելի վաղ գտել են հնադարյան կենդանիների բազմաթիվ մնացորդներ:

 

Կոլոմբին պատմել Է, որ մնացորդները հայտնաբերել են 80 կիլոմետր շառավղով տարածքում: Գիտնականները կարծում են, որ խոսքը վերաբեում Է յուրատեսակ գերեզմանի: Նրանց կարծիքով՝ խոշոր կենդանիները որսացել են ավելի մանրերի եւ դրանց բերել այստեղ, որպեսզի միասին ուտեն: Հայտնաբերված ոսկորների վրա գտնվել են ատամների հետքեր, հաորդել Է ՏԱՍՍ-ը: