Գիտնականներին հայտնի վերջին սումատրանյան ռնգեղջյուրը սատկել է Մալայզիայում՝ հաղորդում է Reuters-ը:
Իման անունով 25 տարեկան էգը, որի մասին հոգ էին տանում արգելոցում նրան 2014-ից հայտնաբերելուց հետո, սատկել է քաղցկեղից Սաբահ նահանգում՝ Բոռնեո կղզու վրա:
Սումատրանյան ռնգեղջյուրը հայտարարվել է Մալայզիայի վայրի բնության մեջ վերացած 2015 թվականին: Մալայզիական ռնգեղջյուրի վերջին էգը սատկել է 2019-ի մայիսին:
Ներկայումս այդ տեսակը գործնականում անհետացել է վայրի բնությունից ամբողջ աշխարհում: Շրջակա միջավայրի պահպանության հարցերով մասնագետների գնահատականներով՝ այժմ բնակվում է 30-80 տեսակ:
Բնակության միջավայրի կորուստը և որսագողությունը հանգեցրել են նրան, որ կենդանին մի քանի տասնամյակ անց կարող է ոչնչանալ: