Արթուր Վանեցյանի հայտարարություններն ինձ մոտ տարակուսանք են առաջացնում, ենթադրում եմ՝ դրա պարզաբանումը նա կտա: Այս մասին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Սորոսի գրասենյակը ՀՀ-ում վտանգներ է պարունակում:
«Այն մեկնաբանությունները, որոնք արվում են «Բաց հասարակության» հիմնադրամի վերաբերյալ, արվում էին դեռ վաղուց, այն ժամանակ, երբ պարոն Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր: Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները, և ես վստահ եմ, որ, եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանն առնչվող հարց լիներ, վստահ եմ, որ պարոն Վանեցյանը կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը: Եթե պարոն Վանեցյանն այդ գործողությանը չի դիմել, պետք է վստահ լինենք, որ վտանգ չի տեսել»,-նշեց նա: