«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ կրակոցներ են հնչել Արամ Վարդանյանի՝ քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի գրասենյակի ուղղությամբ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ գրասենյակը նախկինում եղել է բնակելի տուն, որտեղ բնակվել է մի տղամարդ, ով Վարդանյանի ձեռքի տակ է աշխատել: Տղամարդն ունեցել է մեծ պարտքեր, վարկերի տակ է ընկել, եւ չդիմանալով այդ ամենին՝ ինքնասպան է եղել իր տան մեջ՝ պարանով կախվելու միջոցով:
Տղամարդու մահից հետո այդ տունը ձեռք է բերել Վարդանյանը, ով հետագայում այն սարքել է իր գրասենյակը: Իսկ թե ինչո՞ւ են գրասենյակի ուղղությամբ կրակել, աղբյուրը դեռ չի մանրամասնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում