4 անձ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար տարվել է ոստիկանություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԿԳՄՍ նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիաների ու բախումների հետևանքով բերման ենթարկվածներ կան։
Նա նշեց, որ նրանք քիչ առաջ են տարվել և դեռևս ոստիկանությունում են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ լարված իրավիճակ է նախարարության շենքի դիմաց։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները պահանջում են հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Նրանք կես ժամ ժամանակ էին տվել վերջինիս, որպեսզի հանդիպի իրենց հետ։ Սակայն պահանջը չկատարելուց հետք ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ և բախում առաջացավ: Ցուցարարները փորձում էին ներխուժել նախարարության շենք, իսկ մեծ թվով ոստիկանները դիմադրում էին։