ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ նստացույց անող երիտասարդների և ոստիկանության միջև քաշքշոց տեղի ունեցավ: Երիտասարդները փորձում էին մուտք գործել գերատեսչության շենք՝ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար։ Իրավապահները կանխեցին այդ գործողությունը: Իսկ Վազգեն Սարգսյան փողոցը փակած երիտասարդներին ոստիկանությունը բերման ենթարկեց՝ փորձելով ազատել փողոցի երթևեկելի հատվածը:

 

Ոստիականությունից հայտնեցին, որ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 24 անձ բերվել է ոստիկանություն։