«Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (TRACECA ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար Բաքու մեկնած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը քննադատել է միջոցառման կազմակերպիչներին:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հայ պաշտոնյան իր ելույթում հայտնել է, թե չի հասկանում համաժողովի մասնակիցների՝ շահիդների (նահատակների) ծառուղի այցելելու տրամաբանությունը:
13-րդ նստաշրջանը Երևանում էր, ծրագիրը չի պարունակել քաղաքական ենթատեքստով թեմատիկ կետեր, չնայած, ենթադրում եմ, որ ձեզ հայտնի է՝ պատմական ինչ փորձություններով ենք ստիպված եղել անցնել»,- նշել է Սիմոնյանը:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը պատասխանել է Սիմոնյանին՝ հիշեցնելով, որ Երևանի կենտրոնում տեղադրված է Գարեգին Նժդեհի արձանը: