34-ամյա Սաննա Մարին աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է աշխարհում: Նրա թեկնածությունը հաստատվել է Ֆինլանդիայի իշխող կոալիցիայի առաջատար կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների կողմից:
Տրանսպորտի նախկին նախարարը դարձել է նաև Ֆինլանդիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:
Նա ավելի երիտասարդ է, քան Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը․ նրանք 35 են:
Նախորդ շաբաթ երկրի նախկին վարչապետ Անտի Ռինեն հրաժարական էր տվել՝ փոստային աշխատողների գործադուլի հետ կապված: