Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր է գնահատել Փարիզում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի արդյունքները, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նա «հաղթող» է անվանել: Այս մասին հաղորդել է «Коммерсантъ» պարբերականը։
Ըստ պարբերականի, երբ «նորմանդյան քառյակի» երկրների առաջնորդները շարժվել են դեպի համատեղ մամուլի ասուլիսի, Մերկելը «առանց մեծ ուրախության»՝ ասել է Պուտինին. «Այսօր դու հաղթող ես...»:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայարարել է․ «Բայց ես չեմ կարող ասել, թե ով է հաղթել: Գուցե ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանեն դիվանագետները, բայց եկե՛ք այսպես ձևակերպենք' սա ոչ-ոքի էր»: