Աշխարհի առաջին կոմերցիոն ինքնաթիռը, որը լիովին աշխատում է էլեկտրականությամբ, երեքշաբթի թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ ասվում է Harbor Air Seaplanes-ի հաղորդագրության մեջ:
Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների'Harbor Air-ի և Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն ծովային ավիաընկերության, ինչպես նաև magniX ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ, վերջինս «հեղափոխություն է իրականացրել էլեկտրական ավիացիայի ոլորտում»։
«Ընկերություններն այսօր հայտարարել են ամբողջությամբ էլեկտրաէներգիայով գորխող աշխարհում առաջին կոմերցիոն ինքնաթիռի հաջող թռիչքի մասին։ Այսօր առավոտյան … Ռիչմոնդում կայացավ ePlane-ի հաջող թռիչքը։ Այս պատմական թռիչքը նշում է ավիացիայի երրորդ՝ էլեկտրական դարաշրջանի սկիզբը »,- նշվում է զեկույցում։