Emirates Airline ավիաընկերության A380 ինքնաթիռը կատարել է ամենաերկար անվայրէջք առևտրային թռիչքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Հանրանավը հաղթահարել է շուրջ 14,2 հազար կիլոմետր՝ Դուբայից Օքլենդ (Նոր Զելանդիա) թռչելով 17 ժամ 15 րոպեում:

 

 

Դուբայ-Օքլենդ առաջին չվերթը կատարել է A380-ը, բայց կանոնավոր ավիահաղորդակցության համար, ըստ որոշ տվյալների՝ կօգտագործվի Boeing 777-ը:

 

 

Նախորդ ռեկորդը սահմանել էր Ավստրալիայի Qantas ավիափոխադրողը. 2014 թականին ինքնաթիռը կատարել էր Սիդնեյից Դուբայ չվերթը՝ 13,8 հազար կիլոմետր հեռավորությունն անցնելով գրեթե 17 ժամում: