Ամերիկյան The Hollywood Reporter-ի կինոքննադատ Թոդ Մաքքարտին անվանել է 2019 թվականի լավագույն 10 ֆիլմերը:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը: Քննադատը այս ֆիլմը անվանել է «Տարանտինոյի սիրային նամակը»՝ Հոլիվուդի անցյալին:

Երկրորդ դիրքը զբաղեցնում է «Աննկատելի զարդեր»-ը, որում Մակքարտին հատկապես նշել է դերասան Ադամ Սենդլերին գլխավոր դերում: Հաջորդը, ըստ քննադատի, Լուիզ Մեյ Օլկոտի «Փոքրիկ կանայք» նույնանուն վեպի էկրանացումն է ռեժիսոր Գրետա Հերվիգի կողմից:

Նաև լավագույն տասնյակում են «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ Դե Նիրոյի մասնկացությամբ, «Ford-ը ընդդեմ Ferrari-ի»՝ գլխավոր դերերում՝ Մեթ Դեյման և Քրիստիան Բեյլ, ինչպես նաև «Աղջկա դիմանկարը կրակի վրա», «Վերջին սևը Սան Ֆրանցիսկոյում», «Թշվառներ», «1917», «Համերշելդի անհույս գործը»: