Ամերիկացի գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել RTVi- ի վերահսկիչ փաթեթը՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ալիքի հայտարարությունը:
Իսրայելյանը գնել է 2012թ․-ից RTVi-ի սեփականտեր Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը։ Գործարարն ասել է, որ ինքը ԱՄՆ Արևմտյան ափում բիզնեսն ընդլայնելու հնարավորություններ է տեսնում' հեռուստադիտողների ներգրավմամբ, ովքեր ցանկանում են պահպանել իրենց կապերը Ռուսաստանի մշակութային և լրատվական օրակարգի հետ:
«Այսօր Միացյալ Նահանգներում կա մոտ յոթ միլիոն ռուսախոս մարդ, ովքեր հետաքրքրված են մայրենի լեզվով բարձրորակ կոնտենտով», – ասել է Իսրայելյանը:
Միքայել Իսրայելյանը ռեստորատոր է և ձեռնարկատեր, նա նաև Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրենն է: