Microsoft ընկերությունը հայտարարել է Edge նոր դիտարկչի թողարկման մասին: Համացանցային սերֆինգի համար նախատեսված ծրագիրը հարկադիր կերպով տեղադրվելու է օգտատերերի համակարգիչներում՝ հայտնում է Windows Latest-ը:
Chromium բազայի վրա հիմնված դիտարկիչը հասանելի կլինի Windows 10-ի թարմացումով, որը կթողարկվի 2020 թվականի հունվարի 15-ին: Մշակողները ասել են, որ թարմացումը տեղի կունենա ֆոնային ռեժիմով, այսինքն՝ օգտագործողը իրականում ստիպված կլինի անցնել նոր դիտարկչի՝ առանց հնին վերադառնալու հնարավորության: Microsoft-ը նշել է, որ միայն կազմակերպությունների համակարգչային ադմինիստրատորները և բիզնես-տարբերակների սեփականատերերը կկարողանան կասեցնել դիտարկչի հարկադիր փոխարինումը։
Microsoft-ի փաստաթղթերում ասվում է, որ Chromium բազայի հիմքով թարմացված դիտարկիչը կաջակցի Google Chrome-ի համար ստեղծված երրորդ կողմի ընդլայնումներին: Դասական Edge-ը սահմանափակ թվով ընդարձակումներ ուներ՝ կապված Microsoft-ի անվտանգության խիստ քաղաքականության հետ։