Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչ 41-ամյա Գարիմով Աղամամադիի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ն մասի (սպանություն) հատկանիշով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը. և Գ. Աղամամադին դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը տաք հետքերով բացահայտել էր Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։
Ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել էին մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն էին բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է և Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալվել էր։