Հյուսիսային Օսիայում քրեական գործ է հարուցվել 6-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգություն կատարած տղամարդուն սպանելու փաստի առթիվ:
Ըստ տեղեկությունների' հուլիսի 25-ին տղամարդը խաբեությամբ իր տուն է տարել 5 և 6 տարեկան երեխաներին ու նրանց կոնֆետներ հյուրասիրելով' սեռական ոտնձգություն կատարել 6-ամյա աղջկա հանդեպ: Բնակիչները, իմանալով կատարվածի մասին, ծեծել են տղամարդուն, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ինքնադատաստանի հեղինակները փախուստի են դիմել: Նրանց հանդեպ հարուցվել է քրեական գործ: