CNN-ի թուրքական ծառայության թղթակից Սեմա Աքբուլութը սոցհետազոտում է արել՝ փորձելով պարզել, թե որքան գումար են «վաստակում» մուրացկանները Թուրքիայում, գրում է Ermenihaber-ը::

Նա երեխայի նմանվող տիկնիկին գրկած շրջել է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող Ֆաթիհ մզկիթի հարակից տարածքում՝ անցորդներից ողորմություն խնդրելով։

Արդյունքում 1 ժամվա ընթացքում Աքբուլութին հաջողվել է հավաքել 82 լիրա (գրեթե 14 ԱՄՆ դոլար)։