«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝ «Holiday Inn» հյուրանոցում' ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը:
Հիմնական պահանջողները եղել են Մանե Թանդիլյանը եւ Տարոն Սիմոնյանը, Մարուքյանը չի ցանկացել «վատամարդ» լինել՝ արբիտրի դերում է եղել:
Կուսակցությունում եւս եղել են պնդողներ, որ ճիշտը մանդատը դնելն է, սակայն առարկողներն ավելի պինդ են գտնվել եւ արձանագրել են, որ Էդմոնի եւ Մանեի ասուլիսներն էին պատճառը, որ թեման տիրաժավորվեց' խորացնելով վարկածը, որ Նիկոլի պահանջն են իրականացնում։
«Մանեն ասուլիսում անհաջող էր ձեւակերպել, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե փորձում ենք փակել Խաժակյանի բերանը»,- ասաց ԼՀ խորհրդի անդամը: «Մանեին առավել հետաքրքրում էր հարցադրումը' ինչպես է Խաժակյանը հետայսու շարունակելու իր միսիան»: Ինչպե՞ս։ «Եկանք ընդհանուր եզրակացության, որ Խաժակյանը շարունակում է' պատասխանատվություն չկրելով «Լույս» դաշինքի մյուս անդամների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում