Կառավարությունը սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տվեց:
Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 26-ի նիստում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Յուրի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին, որոնք հանդես են գալու ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում:
Ֆուտբոլիստները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: