2014 թ. օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանկին քաղաքում տեղի կունենան պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի 1999 թ. ծնված ֆուտբոլիստների հավաքականն այս օրերին Շվեյցարիայի Նիոն քաղաքում մասնակցում էր օլիմպիական մրցաշարի եվրոպական գոտու ընտրական փուլին: Հոկտեմբերի 19-ին մեր հավաքականը կիսաեզրափակիչում մրցեց Մոլդովայի հավաքականի հետ և պարտություն կրեց 0-3 հաշվով: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, երրորդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը կրեց ևս մեկ պարտություն՝ այս անգամ զիջելով Ֆինլանդիայի հավաքականին 1:2 հաշվով: Այսպիսով, Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից: