ffa.am Մայիսի 16-ից 20-ը ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցեն նաև Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները: Մեր հավաքականների մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մինչև 15 տարեկանների հավաքականների մրցաշարի խաղացանկը

Մայիսի 16
Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա 17:30
Վրաստան-Բելառուս 19:30

Մայիսի 18
Բելառուս-Հայաստան 12:00
ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան 14:00

Մայիսի 20
ՆՀՀ Մակեդոնիա-Բելառուս 12:00
Հայաստան-Վրաստան 14:00

Մինչև 14 տարեկանների հավաքականների մրցաշարի խաղացանկը

Մայիսի 16
Հայաստան-Բելառուս 12:00
Վրաստան-ՆՀՀ Մակեդոնիա 14:00

Մայիսի 18
ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան 17:30
Բելառուս-Վրաստան 19:30

Մայիսի 20
Հայաստան-Վրաստան 12:00
ՆՀՀ Մակեդոնիա-Բելառուս 14:00

Հանդիպումները տեղի կունենան ՆՀՀ Մակեդոնիայի մարզումային կենտրոնի մարզադաշտերում: Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով