Հայաստանի մարմնամարզության հավաքականի երկու անդամ կմասնակցեն Միխայիլ Վորոնինի մրցաշարին:
Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը կմասնակցեն Վորոնինի միջազգային մրցաշարին, որը կկայանա Մոսկվայում: Հայ մարմնամարզիկները իրենց ուժերը կչափեն թիմային և անհատական ձևերում:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային մրցաշարը կկայանա դեկտեմբերի 18-20-ը: