Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ Օհանյանն է։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ 38-ամյա Նարեկ Մելիքյանը և վիրավոր Կ․ Օհանյանը, վերջինիս պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածով երթևեկելիս, Տավուշի մարզի «Եղնիկասար» կոչվող տարածքում «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի, որսորդական, ողորկափող հրացանից ավտոմեքենայի սրահում անզգուշությամբ կրակել է ոտքին և ստացել նշված վնասվածքները։
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան և այն տեղափոխել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարաքծք։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Կ․ Օհանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։
Նյութի աղբյուր՝ shamshyan.com