«Եթե ամեն անգամ սուտ լուրերի հետքերով այսպես գնանք, երևի մի օր բարոյականությունը կհաղթի:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ կցելով զինծառայողների հարազատների մեկնաբանությունը:
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, ըստ որի՝ Մեհրաբի զորամասում ծեծի են ենթարկվել երկու զինծառայողներ: