Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ունվարի 5-ին հեռախոսազրույց ունեցան Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն և Ջավադ Զարիֆը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ»,-գրել է խոսնակը: