Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկա­խության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերա­կանգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետու­թյան ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա­վուն­­քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահով­ման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրար­ժեք աշխատությունները»,-մասնավորապես նշվում է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: