Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել ՌԴ իրավապահ մարմիններին, որ Մոսկվայում գտնվելիս կորցրել է իր Samsung Galaxy 8+ բջջային հեռախոսը, հայտնում է RenTV-ն։

Ավետիսյանը հայտնել է, որ հեռախոսը թողել է տաքսու մեջ, ու վարորդը մինչև հիմա չի կապվել իր հետ։

Ռուսաստանի իրավապահ մարմիններն այժմ ստուգումներ են իրականացնում հաղորդման վերաբերյալ։