«Այբ» դպրոցը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում ենք Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Հաջողություն ենք մաղթում այս պատասխանատու առաքելության իրականացման գործում և ջերմությամբ հիշում 2019-ի հոկտեմբերին կայացած այցն «Այբ» դպրոց:
Վստահ ենք, որ ՌԴ նորանշանակ վարչապետի կառավարման օրոք էլի ավելի կխորանա ու կզարգանա մեր 2 պետությունների գործակցությունը կրթական ոլորտի զարգացման ուղղությամբ»,-ասված է շնորհավորանքի մեջ:
Նշենք, որ Միշուստինը անցած տարի հոկտեմբերին այցելել էր Հայաստան: Նա WCIT 2019-ի ` ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսներից մեկն էր: