27 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենացածրահասակ մարդը՝ Խագենդրա Տապա Մագարը (Khagendra Thapa Magar): Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը:
Նրա հասակը 67.08 սմ էր: Վերջին շրջանում նա տառապում էր սրտի և թոքերի հիվանդությամբ:
2011-ին նա նշանակվել էր Նեպալի զբոսաշրջիկության ոլորտում բարի կամքի դեսպան: