Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել: Ներկայացնում ենք նախարարության հայտարարությունը.

««Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին»: