Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. oր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել հունվարի 24-ին Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ կրակոցներ էին նաև հնչել, հայտնում է Shamsyna.com–ը։
Արարատի մարզի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներ 25-ամյա Ալեն Պ.-ն, 39-ամյա Էդգար Պ.-ն, 25-ամյա Մարտիկ Գ.-ն, 29-ամյա Գոռ Մ.-ն, վերջիններիս ընկերները, որոնց ամբողջական տվյալները պարզվում են և Այգավան գյուղի բնակիչներ 35-ամյա Վիգեն Մ.-ն, 34-ամյա Արսեն Ա.-ն, 33-ամյա Արտակ Մ.-ն, 27-ամյա Գևորգ Ա.-ն, 31-ամյա Գրիշա Թ.-ն, 29-ամյա Հայկ Ն.-ն, 32-ամյա Հայկ Ա.-ն, 24-ամյա Գևորգ Գ.-ն և վերջիններիս ընկերները, որոնց ամբողջական տվյալները պարզվում են։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Գոռ Մ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է ծեծկռտուքին միջամտած Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա Արա Յ.-ին , որը «կրծքավանդակի առաջային պատի ձախից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն, իսկ Վեդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգավան գյուղի բնակիչ, 24-ամյա Գևորգ Գ.-ն՝ «ճակատի կտրած-պատռած վերք, քթի սալջարդ» ախտորոշմամբ:
Վիճաբանությունն էլ տեղի է ունեցել Այգավանի գյուղապետարանի դիմաց: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև գազային ատրճանակի կրակված 2 պարկուճ և 1 չկրակված փամփուշտ: Կռվի մասնակիցներից մի մասին ոստիկանները հայտնաբերել են, մյուս մասին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Կռվի մասնակիցներից մի մասին ոստիկանները հայտնաբերել են, մյուս մասին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Աղբյուրի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Վիգեն Մ.-ն աշխատում է Արմաշի «ՋՕՄ»-ի պետ. Արսեն Ա.-ն Սիսավանի գինու գործարանում՝ որպես տեխնոլոգ, Գրիշա Թ.-ն՝ Այգավան գյուղի դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ Հայկ Ա.-ն Սիսավանի գինու գործարարնում՝ որպես հաշվապահ: