ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը զանգում ա մեր դպրոցի տնօրենին ու ՖԲ գրառմանս սքրինշոթ ա ուղարկում, թե բա արդյո՞ք ճիշտ ա, որ ուսուցիչը նման բառամթերք օգտագործի կառավարության հասցեին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը:

 
 

«Նախարարը Ճիշտ ա ասում։ Չի կարելի օգտագործել էն լեքսիկոնը, որ ես եմ օգտագործում։ Քանզի իրենց իշխանության գերագույն գլխավոր պաշտամունքային իկոնայի նման պետք ա ասել  «կբռնենք ու կհագցնենք»։

 

Ի դեպ. Ես իմ արժեքն ու կշիռը, որպես ուսուցիչ լավ գիտեմ։ Էդ բարձրագույն կոչմանը,  սաներիս հարգանքին ու սիրուն, ի տարբերություն ձեր թիմի մեծամասնության հասել եմ ոչ թե Նիկոլի շնորհիվ, այլ սեփական մասնագիտական ու մարդկային որակների հաշվին։

 
 

Ձեզ քիչ ա մնացել։ Դուք հատակում եք,  բայց ամեն անգամ տակից էլի դուռը ծեծող ա հայտնվում»,- գրել է Միքայելյանը։