Ադրբեջանի Թառթառի շրջանի Քոչարլի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նիզամ Հուսեյնովի եւ ուսուցիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով arqument.az լրատվական կայքը, ծեծկռտուքի պատճառը, որի հետեւանքով տնօրենն ու ուսուցիչներն իրար ֆիզիկական վնասներ են հասցրել, տնօրենի կողմից կաշառք պահանջելն է եղել: Միջադեպի արդյունքում դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի Նուրիդա Հուսեյնովան ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինս դպրոցի տնօրեն Ն. Հուսեյնովի կինն է: