Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքում թիվ 7 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանության նպատակով նետվել է դպրոցի պատուհանից:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ուսուցիչները նրան անմիջապես տեղափոխել են Ջալիլաբադի շրջանային հիվանդանոց: Աշակերտոհու վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ինքնասպանության փորձի պատճառները դեռեւս հայտնի չեն:

 

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' 2015 թվականին այդ երկրում արդեն 16 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից երկուսը' ինքնահրկիզման:

 

 

2014 թ-ին այդ երկրում ինքնասպանության 240 դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը' անչափահասների:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

 

Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջի եւ այլ պատճառներով: