Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի գյուղացիներից մեկը, ում վրա հարձակվել է վագրը, կարողացել է փրկվել՝ ձևացնելով, թե մեռած է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, վագրը մտել է գյուղ: Նա հարձակվել է իրենք քշել փորձող մարդկանց վրա և վիրավորել է առնվազն երեք մարդու: Երբ գիշատիչը բռնել է տղամարդկանցից մեկին, նա ընկել է գետնին և անշարժացել: Նա չի շարժվել մինչև կենդանու հեռանալը:
Հարձակումը տեղի է ունեցել Փենչ ազգային պարկից 95 կմ հեռավորության վրա, Փենչում է գտնվում վագրերի ապաստարանը: Daily Mail-ը նշում է, որ մեկ օր առաջ Մահարաշտրա քաղաքի մեկ այլ թաղամասում վագրը պատառոտել է 42-ամյա մի կնոջ: