ԱՄՆ-ի բնակչուհին իր երիկամը նվիրել է սիրեցյալին, սակայն երիտասարդի հետագա արարքը նրա համար անսպասելի է եղել։ Երախտագիտության փոխարեն նա դավաճանել է աղջկան մեկ ուրիշի հետ, իսկ հետո հեռացել, հայտնում է Independent-ը։

Ինչպես ասսել է Քոլինը, հինգ տարի առաջ սկսել է հանդիպել մի երիտասարդի հետ և պարզել, որ նա ունի երիկամների քրոնիկ հիվանդություն: Այս լուրից ցնցված՝ աղջիկը թեստ է հանձնել՝ տեսնելու, թե արդյոք իր երիկամը կհամապատասխանի նրան։

«Ես չէի ուզում, որ նա մահանա», - ասել է ամերիկուհին:

Արդյունքը դրական էր, Քոլինը հավանություն է տվել վիրահատության համար: Վիրահատությունը հաջող է անցել, աղջիկն իր սիրելիի հետ սկսել է վերականգնողական կուրս անցնել։ Սակայն վեց ամիս անց տղամարդը հայտարարել է, որ իր եկեղեցական խմբի հետ գնում է Լաս Վեգաս։

Ճամփորդությունից վերադառնալով՝ ընկերը Քոլինին խոստովանել է, որ դավաճանել է նրան։ Չնայած դրան՝ աղջիկը նրան երկրորդ հնարավորություն է տվել, սակայն երեք ամիս անց սիրեցյալը սառնասրտորեն լքել է նրան։

«Նա արգելափակեց ինձ բոլոր սոցիալական ցանցերում և դադարեց պատասխանել իմ զանգերին», - պատմել է Քոլինը:

Ամերիկուհու խոսքով՝ այժմ իր հետ ամեն ինչ կարգին է. ինքը դաս է քաղել այս պատմությունից և ավելի լավ կյանքով է ապրում: