Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Լրագրոների համաշխարհային խորհրդի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Ի շարս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած «դարի գործարքի», Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների, քրդերի դեմ պայքարի թեմաների՝ Չավուշօղլուն նաև խոսել է Արցախյան հակամարտության մասին:
«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանք ենք գործադրում: Եթե Ռուսաստանը այս գործում ներդնի իր ամբողջ ներուժը, այն կլուծենք: Այս տարի նույնպես Ղարաբաղյան հարցին կարևորություն ենք տալու», - հայտարարել է Չավուշօղլուն: