Թաիլանդի Փհանգնգա քաղաքում փրկել են երկու օձի, որոնք սիրով զբաղվելիս ճխխվել էին ցանցի մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Օձերին նկատել է 60-ամյա ֆերմերը: 2,5 մետր երկարություն ունեցող արուն և 30 սմ-ով ավելի կարճ էգը խճճվել էին լճակի մոտ տեղադրված ցանկապատի մեջ, որը նախատեսված էր բադերին պաշտպանելու համար:

 

Տղամարդը կանչել է փրկարարներին, ովքեր կտրել են ցանցը և ազատել կոբրաներին, ապա նրանց առանձին պարկերի մեջ դրել և հետագայում ազատ արձակել:

 
 

Փրկարաներից մեկի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում 11 հատ թագավորական կոբրա է բռնել:

 

«Հիմա նրանց մոտ զուգավորման շրջան է, այդ պատճառով էլ նրանց հաճախ կարող ենք հանդիպել լճակների մոտ,- բացատրել է նա, ապա հավելել,- Ես երբեք այսքան մեծ էգ օձ չէի տեսել: Ես շոկի մեջ էի, երբ տեսա նրա չափսերը»: