Էկոնոմ Տուր տնօրեն Դավիթ Տաշչյանը գրում է.
«Սիրելի կառավարություն, իսկ դու ի՞նչ ես մտածում այս մասին:
Այսօր առավոտյան Չինաստանի Սիան քաղաքից դեպի ՌԴ Եկատերինբուրգ քաղաք թռիչքի գրանցման պահն է: Սա կանոնավոր թռիչք է և յուրաքանչյուր ոք ով ունի տոմս և վիզա (եթե նրան պետք է ՌԴ վիզա) կարող է թռնել, բայց ինչպես տեսնում եք բոլոր այն ուղևորները, ովքեր ՌԴ քաղաքացի չեն հանդիսացել ոչ մեկին չեն թողել թռիչքի: Այս թռիչքի համար Հայաստանի Հանրապետության 5 ուղևոր է եղել, որոնց ևս չեն թողել: Պատճառը՝ Ռուսական կառավարության ներքին հրաման է:
Այսօր նաև Չինաստանի մեկ այլ քաղաքից Քինկդաո-Մոսկվա թռիքը ևս չեն ընդունել Մոսկվա և հետ են ուղարկել: Այդ թռիչքի մեջ ևս ՀՀ քաղաքացիներ են եղել:
Ժամանակն է սթափվելու: Հասկանում ենք, որ ուղիղ թռիչք չունենք, բայց պետք է մեր դիվանագիտությունը աշխատի և ՌԴ կառավարության հետ պայմանավորվի, որ ՀՀ քաղաքացիները ռուսական ավիափոխադրողների ինքաթիռներով ևս կարողանան հետ վերադառնալ: Կամ սկսենք մեր քաղաքացիների տարհանումը: Օրեկան հարյուրավոր թռիչքներ են չեղարկվում և հետաձգվում և մենք այլևս ուժ չունենք միայնակ այս հարցերի տակից դուրս գալու:
Եկեք միավորվենք և լիակատար աջակցություն ցույց տանք մեր քաղաքացիներին սկսված վերադարձը կազմակերպելուց՝ մինչև տեղավորում և հետագա բուժօգնություն:
Էկոնոմ Տուր տնօրեն
Դավիթ Տաշչյան»: