Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ)՝ մայիսի 3-ի հաղորդագրության համաձայն՝ Օդեսայում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների կազմակերպման հետևանքով ձերբակալված մարդկանց թվում առնվազն՝ 3-ը ՌԴ քաղաքացի է: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:
«Պարզվել է, որ Օդեսայում մայիսի 2-ին սադրանքներ կազմակերպած, բախումների և մարդկային զոհերի պատճառ դարձած ազատազրկվածների թվում ՌԴ առնվազն՝ 3 քաղաքացի կա: Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են Ուկրաինայի արտգործնախարարություն»,-նշված է ՈւԱԾ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: