Միներալնիե վոդիի հիվանդանոցում մահացու վախճանով զանգվածային ծեծկռտոցի քրեական գործով ձերբակալվածների թիվը հասել է 21-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հաղորդելէ Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունը:

 

«Այսօրվա դրությամբ ձերբակալվել են եւս չորս կասկածյալներ՝ 29-ամյա Ռաֆայել Բաբայանը, 23-ամյա Արսեն Առուստամյանը, 20-ամյա Մահոմեդ Գազիմահոմեդովը եւ 26-ամյա Նիկոլայ Վորոնովը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ըստ հետաքննության վարկածի՝ նրանք բոլորը գործի հիմնական ֆիգուրանտներից մեկի՝ Անդրանիկ Ցականյանի եւ մյուսների հետ ներխուժել են Միներալնիե վոդիի հիվանդանոց: Դատարան Է ուղարկվել միջնորդություն նրանց համար կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, նշել Է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

 

Բացի դրանից, հայտարարվել Է ծեծկռտոցի մասնակիցներից եւս երեքի հետախուզում: Ռուսաստանի քննչական կոմիտեի ճշգրտված տվյալներով՝ ընդամենը կասկածյալ Է ճանաչվել 28 մարդ: Ծեծկռտոցի 21 մասնակից ձերբակալված Է, նրանիցից 17-ը կալանավորված Է, մնացած յոթի հետախուզում Է հայտարարված: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ծեծկռտոցին մասնակցել Է 32 մարդ:

 

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Միներալնիե վոդիի «Եվգենիա» սրճարանում այցելուների միջեւ վեճ Է սկսվել ոգելից խմիչք օգտագործելուց հետո, որի ժամանակ Ցականյանը եւ Միներալնիե վոդիի կազակների ատաման Եվգենի Սմիռնովը շշով հերթով խփել են տեղացի բնակիչներից մեկի գլխին:

 

Գլխի վնասվածք ստացած Ռոման Սավչենկոն իր ընկերներ Անատոլի Լարիոնովի եւ Ռուսլան Աբդուլժալիլովի հետ գնացել Է հիվանդանոց՝ բուժօգնության: Որոշ ժամանակ անց այնտեղ Է ներխուժել Ցականյանն՝ իր մի քանի տասնյակ ծանոթների հետ: Նրանք ծեծել են միջանցքում գտնվող Լարիոնովին, որն ստացած վերքերից մի քանի օր հետո մահացել Է: Նրանք նաեւ վնասվածքներ են հասցրել Աբդուլժալիլովին եւ բուժքրոջը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: