Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 8-ին, մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը դեռ փետրվարի յոթից բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը շեշտեց, որ մեծ թվով մարդկանց մասնակցությունը միջոցառումներին վկայում է, որ տոնի խորհուրդը տարեցտարի էլ ավելի է կարևորովում մեր հասարակությունում:
«Աննախադեպ թվով մարդկանց, գործընկերների միանալը մեզ այս տոնի շրջանակում փաստում է, որ այն հանրային և մասսայական է դառնում»,-ասաց նա:
Անդրադառնալով աղի բլիթի խորհրդին, որն ուտելուց հետո երիտասարդները երազում իրենց ապագա կողակցին են տեսնում, Տեր Եսային ասաց, որ մարդիկ հազվադեպ են հարցնում'արդյոք ճշմարի՞տ է այդ պատմությունը, թե' ոչ: «Ժողովուրդը գիտի, որ աղի բլիթ ուտելն ընդամենը ավանդույթ է, և երբևէ չի կարելի դրան լուրջ վերաբերվել: Մեզ համար ավելի կարևոր է այն, երբ հարցնում են, թե ինչպե՞ս մասնակցել պատարագին, ինչպե՞ս հաղորդություն ստանալ և այլն»,-ընդգծեց նա և հավելեց, որ տոնի շրջանակում ամեն տարի մի նոր միջոցառում է ավելանում, և, եթե այն հաջողվում է, դառում է շարունակական:
Տոնի առթիվ փետրվարի 8-ին երիտսասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում:
Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: Տոնական Ս. Պատարագը կնվիրվի Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:
Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Արդեն ձևավորված ավանդույթով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչերթին:
Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 7-րդ ցուցահանդես-մրցույթը: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Մրցույթին մասնակցում են մինչև 35 տարեկան նկարիչները: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:
Սիրահարների պուրակում մեծ համերգին ելույթ կունենան սիրված երգիչներ Մարտին Մկրտչյանը, Մրոն, Սիլվա Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Ալլա Լեւոնյանը, Ռուբեն Սասունցին ու Վարդան Բադալյանը։ Համերգի երկրորդ մասը ազգային երգուպարով մեծ տոնախմբության կվերածի «Մասունք» ավանդական երգի պարի համույթը։
Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ:
Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թմբկահարների ուղեկցությամբ՝ խաչերթին կմասնակցեն եկեղեցու համայնքի անդամները, ռազմական ինստիտուտի սաները: Եկեղեցու բակում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ավարտին տեղի կունանա համերգ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան գեղ. խմբերի մասնակցությամբ: Նվերներ կբաժանվեն նախորդ տարվա ընթացքում Նորքի Ս. Սարգիս