ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրությանը:

«Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական, բայց հերթական կեղծված և ընտրախախտումներով ընթացող ընտրությունները: Արդեն առավոտից ընդդիմադիր լրագրողները ահազանգում են ճնշումների մասին՝ իրենց և վստահված անձանց գործունեությանը խոչընդոտելուն ուղղված: Ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք անգամ 2 կամ նույնիսկ 3 անգամ»,-իր գրառման մեջ նշել է նա:

 

 
 

Նա նաև ներկայացրել է կադրեր, որոնցում քվեարկությունը կատարվում է երկու հոգով:

 

«Իրենց մոտ շատ «հարգի է» մի քանի հոգով նույն քվեախցում քվեարկելը»,-գրել է պատգամավորը: