ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց իշխանության նկատմամբ այն քննադատությանը, թե իրենք ճնշում են ընդդիմադիր կարծիք արտահայտողներին:

Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ Փաշինյանն ասաց.

 

«Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստատեսություն: Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով աշխարհում կիսում է 8-րդ տեղը Ֆրանսիայի հետ: Ինչի՞ մասին են խոսում, այդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, այդ ո՞ւմ մեքենան ենք վառում»: