Փետրվարի 16-ին' ժամը 15։00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կկայանա «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» օտարալեզու երգերի մրցույթը:
Այս մասին հայտնել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ծրագրերի կառավարիչ Գայանե Հայրապետյանը:
«Մրցույթը նախատեսված է 7-22 տարեկանների համար: Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու մարտի 31-ին Մոսկվայում կայանալիք գալահամերգին»,- ավելացրել է Գ. Հայրապետյանը: