Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը ժամեր շարունակ 10-յակ հրթիռներ է արձակել Ստեփանակերտի վրա:
«Հավանաբար սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»,-գրել է ՄԻՊ-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Թշնամին կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ և զոհեր: