Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների: Նրանք ներկայացվել են Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկի գոտկային շրջանում առկա է կտրած-ծակած վերք: Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքն իրեն պատճառել է մի անծանոթ տղա: Պատանին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դանակահարող անչափահասի ինքնությունը: Նա ներկայացվել է Աշտարակի բաժին, ապա նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: