Դժվար եմ պատկերացնում նման համագործակցություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է պատրաստվում ներկայացնել, հնարավո՞ր է լինի համագործակցություն։
Դիտարկմանը, թե նա չէր բացառել քաղաքական դաշտ մտնելու հանգամանքը, ե՞րբ իրեն կտեսնեն քաղաքական դաշտում, Լևոն Քոչարյանն ասաց․ «Չեմ կարող այս պահին ասել, ծրագրված ոչինչ չկա»։