Սաուդյան Արաբիայից լեսբուհիները հեռուստատեսությամբ հայտարարել են իրենց սիրային կապի մասին Լոնդոն փախչելուց հետո՝ փրկվելով մահապատժից: Պահպանողական արաբական երկրում գերակայում է շարիաթի օրենքը, և նույնասեռական զույգին մահապատիժ է սպառնում, գրում է բրիտանական Daily Mirror-ը:
Աղջիկներն այժմ բնակվում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որտեղ հարցազրույց են տվել Jaafar Talk հեռուստածրագրի համար, որը հեռարձակվում է արաբերենով DW ալիքով: Նրանց պատմությունը ներկայացվել է Վալենտինի օրվան նվիրված հատուկ թողարկման շրջանակում:
Երբ Ֆադն ու Նանզը հրապարակավ խոսել են իրենց սիրո մասին՝ Նանզի հարազատները դադարեցրել են նրա հետ շփումը: Այնուամենայնիվ, աղջիկներն ասել են, որ երկրում, որտեղ ազատ սիրո համար այլ կանոններ են գործում, նրանք ադապտացվելու հետ կապված որևէ խնդիր չունեն:
Հայրենիքում Ֆադն ու Նանզը ստիպված էին գաղտնի պահել իրենց հարաբերությունները: Աղջիկները լքել են Սաուդյան Արաբիան այն բանից հետո, երբ երկրում 2018-ի օգոստոսին չեղարկվեց կանանց ճանապարհորդության սահմանափակումները: Նրանք հաջողությամբ քաղաքական ապաստան են ստացել Մեծ Բրիտանիայում: